Ռուսաստանը կվարի անկախ արտաքին քաղաքականություն՝ չնայած ճնշմանը. Պուտին

putinsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվարի անկախ արտաքին քաղաքականություն՝ չնայած ճնշմանը: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում, գրում է gazeta.ru-ն:

«Այսօր՝ բարդ միջազգային իրադրության պայմաններում, հատուկ նշանակություն է ստանում արդյունավետ, գործնական արդյունքների վրա հիմնված Արտաքին գործերի նախարարության, դեսպանատների, գլխավոր հյուպատոսարանների և այլ արտասահամանյան ներկայացուցչությունների աշխատանքը: Այն երաշխիք է, որ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած առկա ճնշումներին, այսուհետ նույնպես կիրականացնի անկախ արտաքին քաղաքականություն, որը համապատասխանում է մեր ժողովրդի հիմնարար շահերին և համընթաց է համաշխարհային անվտանգության և կայունության ապահովմանը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակիցներին և վետերաններին ուղղված շնորհավորական ուղերձում:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով