Ռուսաստանը կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար. Պուտին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստան???????? ????? ???? ????????? "??????????? ?????? ?????????????"ի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը 100 դոլարով նվազեցնելու պատճառով կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար: Պուտինը հիշեցրել է, որ ռուսական բանկերը Կիևին վարկեր են տրամադրում՝ վառելիքի մատակարարման դիմաց վճարումներ կատարելու համար: Պուտինի խոսքերով՝ Ուկրաինան Ռուսաստանի ֆինանսական կազմակերպություններին պարտք է մոտ 20 միլիարդ դոլար և 280 միլիարդ ռուբլի: Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Կիևը չեն քննարկել մինչև 2019 թվականը ժամկետով կնքված գազային պայմանագրի վերանայման հարցը: Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայնվել է վերանայել գազային պայմանագիրը:

Դիտվել է 156 անգամ
 


Այս թեմայով