Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ռուսաստանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Ռուսաստանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

վոլինկինՀաղթանակի զբոսայգի այցելած Երեւանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինին հայ լրագրողները հարցրել են Հայաստանին մատակարարվելիք զենքի մասին: Նա հակադարձել է, թե այսօր տոն է, հարցրեք տոնի մասին: Հայ լրագրողներն ասել են, որ Արցախում պատերազմ է, այդ պատճառով են հարցնում զենքի մասին: Նրանք ասել են նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:

 Վոլինկինին ուղեկցող ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարն իր հերթին լրագրողներին հորդորել է անջատել տեսախցիկները, որից հետո գրեթե սենսացիոն հայտարարություն է արել: Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ: Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը:

Փաստորեն ՌԴ դեսպանը կոչ է անում Հայաստանին ճանաչել Արցախի անկախությունը: Դժվար է պատկերացնել, որ ՌԴ դեսպանը այս հայտարարությունը արված լինի ոչ գիտակցաբար:

Դիտվել է 1,906 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy