Ռուսաստանը կշարունակի ճնշել Հայաստանի իշխանություններին

Հայ-ռուսական հարաբերությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում բավական լարվել են: Ռուսական կողմը կոշտ հայտարարություններով հանդես եկավ այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն գործ հարուցեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ ու նրանց կալանավորման որոշում կայացվեց:

Այս միջադեպից հետո ռուսական առաջատար լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ, որ Ռուսաստանը կդադարեցնի Հայաստանի բանակին 100 մլն դոլարի սպառազինության մատակարարաման գործընթացը: Ռուսական մամուլի այս հրապարակումներից հետո ՌԴ ՊՆ փոխնախարարը Հայաստանում հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն բոլորին էլ հասկանալի է, թե ինչպես են աշխատում Կրեմլին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցները և նրանք չեն կարող հրապարակել տեղեկություններ, որոնք չեն սպասարկում ՌԴ արտաքին քաղաքաակն շահերը:

Իրականում այդ հրապարակումները Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամաբ գործադրվող ճնշման մեկ օրինակ էր: Այդ կերպ ռուսները փորձեցին քննարկումների դաշտ բերել հայկական կողմին: Քննարկումները ամենայն հավանականությամբ այդքան էլ լավ չեն ընթացել ու դրա վառ ապացույցը ռուս-վրացական Լարսի անցակետում հայ վարորդների համար խնդիրների ստեղծումն էր: Հայ վարորդները մի քանի օր շարունակ չէին կարողանում անցնել անցակետը: Խնդիրն այնքան բարդ էր, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը ստիպված եղավ գնալ Լարս:

Ռուսաստանը այս պահին ամեն բան անում է, որպեսզի Հայաստանը իր հետ քննարկումների սեղանի շուրջ նստի ռուսական կողմի թելադրած օրակարգով: Այս նպատակի իրագործման համար Ռուսաստանը կդիմի տարբեր քայլերի, այստեղ մնում է հուսալ, որ Հայաստանը կունենա այնքան ներուժ, որպեսզի պաշտպանի իր դիրքերը:

 

Այս թեմայով