Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

1405071200Ըստ Ռուսական TASS լրատվական գործակալության` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ երկրի հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին  համապատասխան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի` երեկ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանն արած հայտարարության մասին լրագրողի հարցին` Ռոգոզինն ասել է. «Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։

Դիտվել է 822 անգամ
 


Այս թեմայով