Home » հրատապ » Ռուսաստանը կմտնի նաև Իրաք

Ռուսաստանը կմտնի նաև Իրաք

իրաքՌուսաստանը պատրաստ է Սիրիայի օրինակով ռազմական գործողություններ իրականացնել նաև Իրաքում, եթե համապատասխան խնդրանք ստանա Բաղդադից: «Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` նման  հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ի համապատասխան բաժինը: Ըստ այդմ` Մոսկվան կգնահատի Իրաքի տարածքում «Իսլամական պետության» դեմ ռազմաօդային գործողության իրականացման քաղաքական և ռազմական նպատակահարմարությունը:  Աղբյուրը փոխանցում է նաև Իրաքի վարչապետի հայտարարությունը` ի պաշտպանություն գաղափարի, որ Ռուսաստանը հարվածքներ հասցնի երկրի ամբողջ տարածքում:

Դիտվել է 798 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy