Ռուսաստանը կարևոր դեր ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերում. Նալբանդյան

Ռուսատանը բավականին կարևոր դեր ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 20-21-ին Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և այցի շրջանակում կքննարկվի ինչպես ԼՂ հակամարտության կարգավորումը, այնպես էլ` երկկողմ հարաբերությունների խորացումը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և բավականին կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում` որպես եռանախագահող և որպես կորևորագույն գործընկեր: Ռուսաստանի հետ Հայաստանն ունի դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ», — ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

 


Այս թեմայով