Ռուսաստանը կարող է հաղթել առանց ռազմական ագրեսիայի

231817221393917206Միջազգային հարթակում շարունակվում են ջանքերը Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի չեզոքացման շուրջ, բայց առայժմ անարդյունք: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մարտի 3-ին կրկին քննարկումներ տեղի ունեցան Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հանդես գալով Անվտանգության խորհդրի բաց նիստում, ասաց, որ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով օգտագործել Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքում, սակայն այս հայտարարությունից հետո հավելեց, որ Պուտինը զորք մտցնելու որոշում դեռ չի կայացրել: Հետո անդրադարձել է այն մեղադրանքին, որ ռուսներն ավելացնում են իրենց զինվորականների թիվը Ղրիմում: Չուրկինը նշել է, որ ըստ միջպետական համաձայնագրերի Ռուսաստանն իրավունք ունի իր զինվորականների թիվն հասցնել մինչ 25.000-ի: Եթե կարճ ներկայացնենք ԱԽ-ում տեղի ունեցած հանդիպումը, ապա եղել են մի շարք առաջարկներ և գաղափարներ, տարբեր կողմերի միջև, սակայն միջազգային հանրության շրջանում ոչ մի համատեղ որոշում կամ էլ եզր չի գտնվել:

Ինչևէ, ԱԽ-ի քննարկումը քննարկում, բայց այստեղ կարելի է ուշադրություն դարձնել մեկ այլ հետաքրքիր երևույթի: Ռուսաստանի դիվանագիտության մեջ շատ հետաքրքիր որակական փոփոխություններ են նկատվում: Ռուսաստանն այլևս ոչ թե այն երկիրն է, որը մշտապես փորձում էր հարցերը լուծել ուժի կամ դրա սպառնալիքի միջոցով, իսկ եթե նույնիսկ լուծում էլ էր, ապա ի վերջո դիվանագիտական պարտություններ կրելով` ետ էր կանգնում իր «ձեռքբերումներից»: Այսօրվա դրությամբ մենք նկատում ենք, որ Ռուսաստանի դիվանագիտությունը լուրջ զարգացում է ապրում և «ջանք ու եռանդ» չի խնայում գործելու միջազգային բոլոր նորմերի շրջանակներում: Այլ կերպ ասած սկսել է խաղալ Արևմուտքի կանոններով և խաղալ բավականին լավ: Ինչքան էլ դա մի քիչ տարօրինակ հնչի, բայց դա ակնհայտ է:

Եկեք առաջին հերթին անդրադառնանք Յանուկովիչի մասին հայտարարությանը: Ինչքան էլ Արևմուտքում չճանաչեն Յանուկովիչին որպես նախագահ, իսկ Կիևը նրան համարի հանցագործ և դավաճան, այդ մարդը, թե´ Ուկրաինայի սահմանադրության, թե´ միջազգային իրավունքի համաձայն առ այժմ մնում է Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը և առնվազն իրավական տեսանկյունից դա անժխտելի է: Միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս մարդն այլևս քաղաքական դիակ է: Բայց արդյո՞ք դա նշանակում, որ Ռուսաստանը չի կարող օգագործել այս մարդուն իր ծրագրերն իրականացնելու համար:

Տեսեք Ռուսաստանը, ճանաչելով Յանուկովիչին և մեջ բերելով այս մարդու խնդրանքն ուղղված Պուտինին ՄԱԿ-ի ԱԽ-ում, իր համար երաշխիներ է ստեղծում, որպեսզի ցանկացած պահի կարողանա օրինական հիմունքների վրա զորք մտցնել Ուկրաինա: Եթե սա դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից ստացվում է այնպես, որ Ռուսաստանը օտարերկրյա նախագահի խնդրանքով ներխուժում է տվյալ երկիր «սահմանադրական կարգը վերականգնելու համար», ճիշտ նույն ձևով ինչպես օրինակ Ֆրանսիան նախորդ տարի զորք մտցրեց Մալի այդ երկրի նախագհի խնդրանքով` «գործելով միջազգային իրավունքի շրջանակներում»:

Ասեմ ավելին կարող է շատ ավելի հետաքրքիր բան ստացվել: Այսօրվա դրությամբ ինչպես երևում է Ղրիմում ձեռնամուխ են եղել պաշտպանության նախարարություն ձևավորելուն, իսկ երբ այդ ամբողջ ձևավորումները հասնեն իրենց տրամաբանական ավարտին չեմ բացառում, որ Ռուսաստանը կրկին կսահմանափակի իր զորքերի թիվը, ասել է թե «դուրս կբերի վերջին համալրումներն իր ռազմական բազայից»: Արդյունքում կստացվի հետևյալը` մի կողմից կլինի այնպես, որ առնվազն Ղրիմը կլինի «ինքնաբավ» և այդ շրջանին պաշտպանելու կարիք չի լինի, իսկ մույս կողմից ոչ ոք չի կարողանա մեղադրել Ռուսաստանին ռազմական ագրեսիայի մեջ: Չեմ կարող վստահ պնդել, որ սա է Ռուսաստանի ռազմավարությունը խնդրի վերաբերյալ, բայց կարծում եմ կընդունեք, որ սա բավական հավանական տարբերակ է:

Գրումէ  Հայկ Թամրազյանը իր ֆեյսբուքայն էջում

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով