Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Ռուսաստանը կարող է զորք մտցնել Երևան, Գյումրի, Արտաշատ և Աբովյան

Ռուսաստանը կարող է զորք մտցնել Երևան, Գյումրի, Արտաշատ և Աբովյան

ղրիմԱյն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում՝ շատ ուղիղ ձևով կապ ունի Հայաստանի և Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժումը հիմնավորում է նրանով, որ ռուսական կողմը փորձում է ապահովել իր ռազմական օբյեկտների անվտանգությունը, որոնք, վերջին ժամանկներում, հաճախ են «սպառնալիքներ ստանում»:
Հայաստանի հետ այս իրավիճակը կապ ունի այնքանով, որ մեր երկրում ևս կան ՌԴ ռազմաբազաներ, որոնց «անվտանգությունը» Ռուսաստանը իր ուզած ժամանակ կարող է ապահովել:

Իսկ Հայաստանի, ո՞ր մարզերում կամ քաղաքներում կարող է ՌԴ-ն զորք մտցնել: ՌԴ-ն զորք կարող է մտցնել Երևան հիմանվորելով, որ պետք է պաշտպանի «Հարավ-Կովկասյան Երկաթուղիներ» ՓԲԸ աշխատակիցներին, կարող է զորք մտցնել Արմարվիրի մարզ ԱԵԿ-ը «պաշտպանելու», կարող է զորք մտցնել Արարատի մարզ Արտաշատի ռուսական զորամասը պաշտպանելու համար, կարող է զորք մտցնել Շիրակի մարզ ռուսական ռազմաբազան պաշտպանելու համար, կարող է զորք մտցնել Կոտայքի մարզ ՌԴ պետական ստեղծվելիք պահեստ պաշտպանելու համար:

Ավելի կարճ ասած Հայաստանը բավական բան ունի, որ հանձնել է Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել մեր ներքին գործերին, եթե Հայաստանում ՌԴ շահերին անհամապատասխան իրավիճակ ստեղծվի: Ժամանակն է այս ուղությամբ մտածել և ուղիներ փնտրել նման սցենարների իրագործումը թուլ չտալու համար:

Դիտվել է 6,557 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy