Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրերին

ef3c6d79de4df08cd5c124b609c6be64Ամերիկյան «Stratfor» հեղինակավոր վերլուծական կենտրոնը նոյեմբերի 2-ի իր վերլուծականում պնդում է, թե Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրերին՝ ճնշում գործադրելով մեր երկրի վրա, մինչդեռ իրանական քաղաքական վերնախավի տեսակետները ներկայացնող որոշ աղբյուրներ պնդում են, թե Ռուսաստանի և Իրանի միջև ձևավորվող սերտ համագործակցության տիրույթում, որը ակնհայտորեն երևաց նաև Վիեննայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքում, այդ երկու երկրները բացառապես Հայաստանն են տեսնում, որպես կապող հիմնական օղակ՝ Թեհրան-Մոսկվա հնարավոր առանցքի շրջանակներում դիտարկելով ոչ միայն Երևանի, այլ նաև Թբիլիսիի մասնակցության հնարավորությունները:

Այս համատեքստում, հաշվի առնելով մեր ունեցած բարիդրացիական հարաբերությունները, կարծես թե նաև Հայաստանին է վերապահվել Վրաստանին համագործակցության մեջ ներգրավելու կարևոր գործառույթը, ինչի մասին կարելի է դատողություններ անել վերջերս ՀՀ նախագահի՝ Թբիլիսի կատարած այցի վերաբերյալ թեկուզ սուղ, սակայն չափազանց հետաքրքիր տեղեկատվությունից, համաձայն որի Ս. Սարգսյանը և Ի. Ղարիբաշվիլին կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը՝ արձանագրելով, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Ուշագրավ է, որ գրեթե նույն ժամանակահատվածում Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին ակնհայտորեն նյարդային հայտարարություն է արել առ այն, որ Ռուսաստանը Վրաստանի գործող իշխանությունների շնորհիվ ձգտում է Հայաստանի տարածքով Թբիլիսիի ռազմավարական շահերին իբր վնասող երկաթգիծ անցկացնել Իրանից Վրաստան, ինչը կողմնակի ցուցիչ է, որ նման ծրագրի շուրջ առնվազն քննարկումներ արդեն իսկ կան:

Այս ամենի համադրության պարագայում, ինչ-որ առումով տարօրինակ է, որ «Startfor»-ը հենց հիմա է հանդես գալիս նման վերլուծությամբ, որն ըստ էության հակասում է հենց վերջին օրերի տեղեկատվության և իրադարձությունների շարանից բխող տրամաբանական եզրահանգումներին:

Գրում է Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով