Ռուսաստանը դուրս կհանի իր զորքերը Հայաստանից

rw6sakan banakՈրքան էլ, որ անսպասելի է՝ Ռուսաստանի Դաշնությունը թուլացնում է իր դիրքերը Հայաստանում: Վերջին տասնամյակում առաջին անգամ ՌԴ-ն Հայաստանին է վերադրաձնում մեր երկրի էներգետիկ անվտանգության կարոր բաղադրիչներից մեկը՝ ՀԷՑ-ը և «Հրազդան» ՊՇԷԿ-ը: Սրանք այն կարևոր և ռազմավարական օբյեկտներն են, որոնք ՌԴ-ն ձեռք բերեց չնչին պարտքի դիմաց: Քաղաքագիտական որոշ շրջանակներ սա համարում են, որպես զիջում և գտնում են, որ Ռուսաստանը հեռանում է Հայաստանից և մոտ ժամանակներս կհանի նաև իր զորքերը մեր երկրից:

Այս առումով հետաքրքրական է հատկապես քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի վերլուծությունը: Իր վերլուծությունում Սուրեն Սահակյանը շատ մանրամասննորեն ներկայացնում է այն մեխանիզմը, ըստ որի Ռուսաստանը դուրս է գալիս Հայաստանից. «Ռուսաստան-Արևմուտք, մասնավորապես՝ ԱՄՆ, հակադրությունը այս անգամ դրսևորվեց տնտեսական պատերազմի միջոցով, որում Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրեց։ Իսկ պատերազմում ցանկացած պարտություն զուգորդվում է ռեպարացիաների և կոնտրիբուցիաների (ռազմատուգանք) վճարմամբ։ Վերլուծելով տարածաշրջանում վերջին մեկ տարվա իրադարձությունները, կարելի է հանգել այն եզրակացության, որ որպես ռազմատուգանք Ռուսաստանից պահանջվել է զիջել ռազմավարական նշանակություն ունեցող երկրների նկատմամբ ազդեցությունը։ Այսինքն՝ ռուսական ազդեցության գոտին տեղափոխվել է դեպի արևելք։ Այս համատեքստում հիմք է ստեղծվում կարծելու, որ Ադրբեջանի հետ մերձեցման Ռուսաստանի ջանքերը, ռազմական համագործակցության նորանոր առաջարկները ու Հայաստանում գյումրեցի ընտանիքի սպանությամբ սկիզբ առած պրոցեսները մտնում են նույն տրամաբանության մեջ։ Այսինքն, Ռուսաստանը գոնե առերևույթ զիջում է Ուկրաինայում և Հայաստանում իր դիրքերը՝ փորձելով չզիջել Ղրիմը և իր ազդեցության գոտի մտցնել Ադրբեջանը։ Թե ինչքան է հիմնավոր այս թեզը, ցույց կտա ժամանակը, սակայն անհնար է չարձանագրել մի քանի փաստ․ ա) Գյումրու դեպքը ակնհայտ սադրանք էր, բ) այն անհնար կլիներ կազմակերպել առանց ռուսների մասնակցության և գ) դժվար է գերագնահատել Հայաստանում հակառուսական տրամադրությունների բարձրացման հարցում ռուս պաշտոնյաների և ռուսական մեդիայի դերը»,-ամիսներ առաջ գրել էր Սահակյանը։

Դիտվել է 2,131 անգամ
 


Այս թեմայով