Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ռուսաստանը դիրքավորվելու է Կովկասում

Ռուսաստանը դիրքավորվելու է Կովկասում

styopaԻնչպես արդեն հայտնի է այսօր մեկնարկելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի առթիվ  Երևան են ժամանել այդ կազմակերպության բոլոր երկրների նախագահները, բացառությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի: Այս առիթով Politik.am-ի թղթակիցը զրույց ունեցավ Ստյոպա Սաֆարյանի հետ.«Վերին աստիճանի մտահոգիչ է , որ անվատանգության բլոկի միջև լարվածությունը սրվում է , մի կողմից ՆԱՏՕ մյուս կողմից Ռուսատան և նրա գլխավորած ՀԱՊԿ-ն, այս պահին կցնականի այս ինստիտուտը, որը շատ կաևոր ժամանակ,  ինչպես ապրիլյան պատերազմն էր լռեց, այնպես էլ  լուռ մնար հիմա, բայց կարծես թե Ռուսատանը ցանկանում է դիրքավորվել Կովկասի օդում և ցամաքում, ոչ միայն միայնակ, այլ նաև ՀԱՊԿ-ի միջոցով: Իսկ ՀՀ-ին բացի լարվածությունից, ոչ մի բան չի տա, դժվար թե ՀԱՊԿ-ն սարսափ պատճառի  Ադրբեջանին կամ Թուրքիային, որոնք հրաշալի տեսան, որ ՀԱՊԿ-ն Հայասատանի համար չի և այս առումով, բացի այն որ մեզ խրամատավորում է, այլ լավ նշան չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, ըստ որի  ԱՄՆ կհայտարարվի ընդհանուր թշնամի, ես կարծում եմ խելամտություն կունենան դա չանելու, ավելի շատ դիրքավորումներ կգնան քան որևէ  լուրջ բան: Քննարկման հիմնական թեման ըստ երևույթին կմնա Սիրիան  , ՆԱՏՕ-ի քայլերը, իսկ մեզ համար կարևոր թեմայի`Ղարաբաղի ձևակերպում, դժվար թե լինի»:

Դիտվել է 294 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy