Ռուսաստանը գարնանը հեղափոխություն կիրականացնի Հայաստանում

հեղաշրջումԱրևմուտքի քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ դեռևս շարունակվում են: Իհարկե անուղակի կերպով, բայց ՌԴ տնտեսության դեմ ուղված քայլ էր նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը: Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հնարավորություն կստանա օրական 1 մլն բարել նավթ հանել միջազգային շուկա: Իրանական նավթը էլ ավելի կթուլացնի ՌԴ դիրքերը: Ռուսաստանի տնտեսությանը ավելի դժվարին օրեր են սպասվում: Այս իրավիճակում ՌԴ-ում էականորեն կկրճատվի աշխատաշուկան: Առաջին հարվածը կստանա շինարարության ոլորտը և ՌԴ-ում կնվազեն շինարարության ծավալները:
Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից էապես կտուժի Հայաստանը: Մեր երկրից տարեկան 500 հազար մարդ է գնում ՌԴ արտագնա աշխատանքի, իսկ այն որ հայերը ՌԴ-ում հիմնականում զբաղվում են շինարարությամբ կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէ: Այս տարի ըստ ամենայնի կկրճատվի ՌԴ մեկնող հայերի թիվը: ՌԴ-ում անցյալ տարիներին շինարարությամբ զբաղվող հայերի համար հավելյալ դժվարություններ կստեղծեն նաև ԱՊՀ այլ երկրներից ՌԴ մեկնող շինարարները` հատկապես Տաջիկստանից և Ուզբեկստանից մեկնող շինարարները: Այս երկրներից Ռուսաստան գնացող աշխատուժն ավելի էժան է և տնտեսական այս ծանր պայմաններում ռուս գործարարների համար ավելի ձեռնտու են նրանք:
ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնող 500 հազար հայերի մեծ մասը կմնա Հայաստանում և ահա այստեղ է, որ իշխանությունների համար կսկսվեն դժվարին ժամանակներ: Հայաստանում ևս չկան նոր աշխատատեղեր և Հայաստանում մնացած զանգվածը իրապես պատուհաս կդառնա իշխանությունների գլխին: Ինչպես ժամանակին ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նրանք կմնան այստեղ և հեղափոխություն կիրականացնեն:
Հ.Գ. Ստեղծված իրավիճակը կարելի է համարել յուրահատուկ «նվեր» Ռուսաստանի կողմից հայ հանրությանը:

Դիտվել է 801 անգամ
 


Այս թեմայով