Ռուսաստանը արգելել է հայկական գյուղմթերքի ներմուծումը

sergo-karapetyany-ho-n76055-1Հերթական «նվերը» Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից: Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերքի որոշ տեսակների ներմուծումը: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով:  «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովի խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել: Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել: Ժամանակավոր արգելքը վերաբերում է ոչ միայն այդ ապրանքները ներմուծելուն, այլև ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, նաեւ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելուն։

Դիտվել է 268 անգամ
 


Այս թեմայով