Ռուսաստանը առաջարկում է ավելի շատ հայ սպանել

պուտինՕրերս Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձև է ընդունել։

Բանաձևի օգտին քվեարկել են նիստի 365 մասնակիցներից 202-ը։ Բանաձևի մեջ նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։

Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ (նաև վիզայի արգելք) մտցնելու հարցը։

Եվ ահա այս բանաձևից հետո Ադրբեջանին իր աջակցությունը հայտնեց Հայաստանի ոխերիմ բարեկամ ռուսաստանի Դաշնությունը: ՌԴ պետաքակն քարոզչամեքենան լծվեց Ադրբեջանին զոհ ներկայացնելու գործին: Երեկ էլ Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանին իր ընտրած ճանապարհին.«Ադրբեջանն իր ճանապարհով է գնում, և տա Աստված, որ այդպիսին էլ լինի ապագայում: Մենք Ռուսաստանում հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարավային հարևանը մնա վստահելի, և նրան կարելի է վստահել», – ասել է դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Հետաքրքիր բան է ստացվում ՌԴ-ին ոչ դաշնակից երկիրը ստանում է, այդ երկրի պաշոնական աջակցությունը այն դեպքում, երբ տվյալ երկիրը հարձակումներ է իրականացնում ՌԴ ռազմավարական դաշնակից, ՌԴ կողմից ստեղծված ԵՏՄ անդամ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ: Միանշանակ կարելի է փաստել, որ Ռուսաստանը աջակցում է նաև այս հարձակումներին և ինչ որ իմաստով կոչ անում Ադրբեջանին շարունակել սահմանին սպանել հայ զինվորի և խաղաղ բնակչի:

Դիտվել է 1,622 անգամ
 


Այս թեմայով