Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ռուսաստանը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

imageԿոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն հակամարտության սրման: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

«Ռուսաստանը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումից»,-ասել է նա։

Լուկաշևիչի խոսքով՝ Ռուսաստանը հորդորում է ղարաբաղյան հակամարտության կողմերին գործուն քայլեր ձեռնարկել՝ միտված լարվածության նվազեցմանը։

«Նախկին պես շատ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը: Միայն հունվարին զոհվել է 12 մարդ, 18-ը վիրավորվել են։»,-ասել է նա։

Դիտվել է 87 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy