Ռուսական Forbes-ի 200 ամենահարուստների ցուցակում 7 հայ կա

հայ Ռուսական Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ռուս գործարարների ցուցակը, որում ներառվել է 200 մարդ։ Վարկանիշային աղյուսակը հրապարակվում է 13-րդ տարին անընդմեջ։

14.4 մլրդ դոլար կարողությամբ առաջին տեղում է Լեոնիդ Միխելսոնը, որը ղեկավարում է ՆՈՎԱՏԷԿ-ն ու «Սիբուր»-ը, անցած տարի նա եղել է 7-րդ հորիզոնականում։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Միխայիլ Ֆրիդմանը ( «Ալֆա-բանկ», Dea, Vimpelcom և X5 Retail Group) և Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», Mail.ru Group, «Մեգաֆոն», «ՅՈւՏՎ Հոլդինգ», «ՍՏՍ Մեդիա»)։ Նրանց կարողությունը գնահատվում է 13.3 և 12.5 մլրդ դոլար։

Forbes-ի վարկածով՝ 77 ռուսներ դոլարային միլիարդատերեր են, անցած տարի նրանց թիվը եղել է 88, 2014-ին՝ 111։

Telegram մեսենջերի և Vkontakte սոցցանցի ստեղծող Պավել Դուրովն առաջին անգամ հատնվել է 200 ամենահարուստների ցուցակում։ Նա 600 մլն դոլար կարողությամբ 135-րդ տեղում է։

11 տարում առաջին անգամ ցուցակում է հայտնվել ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին։ Նրա կապիտալը գնահատվել է 500 մլն դոլար։ Նա 170-րդ հորիզոնականում է։

Վարկանշային աղյուսակում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան)։ 5.7 մլրդ դոլար կարողությամբ նա 17-րդ հորիզոնականում է։ «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը 28-րդ հորիզոնականում է։ Նրա կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար։ Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը 54-րդ տեղում է (1.4 մլրդ դոլար)։ 0.95 մլրդ դոլար կարողությամբ 81-րդ հորիզոնականում է Ռուբեն Վարդանյանը («Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ»)։ Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը 105-րդ տեղում է (0.75 մլրդ դոլար), Նիկոլայ Սարկիսով (ՌԵՍՈ-Գարանտիա) 124-րդն է՝ 0.7 մլրդ դոլար կարողությամբ, նրան մեկ հորիզոնականով զիջում է Սերգեյ Սարկիսովը՝ կրկին 0.7 մլրդ դոլար կարողությամբ։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Դիտվել է 277 անգամ
 


Այս թեմայով