Ռուսական ՖՍԲ-ի աշխատակիցները ինչ գործ ունեն Արցախում

ՖՍԲՀայկական «Լրագիր» լրատվականը հղում տալով ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին գրել է, որ ապրիլի սկզբին Ղարաբաղի ճակատներում բռնկված մարտերի ընթացքում, Ստեփանակերտ էին սկսել ժամանել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք արժանացել են ԼՂՀ ղեկավարության ջերմ ընդունելությանը: Պարզվել է  նաև, որ Ռուսաստանի Դաշնության «անտեսանելի ճակատի զինյալների» այցելության նպատակներից մեկը Արցախի հայության տրամադրությունների ուսումնասիրությունն է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրում:

Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» ռուսական պարբերականի թղթակցին պատմեց ՌԴ հատուկ ծառայությունների մի աշխատակից, որը «չգիտես ինչու» որոշեց խոսել ԼՂՀ կատարած ուղեւորությունից հետո: Նա գոհունակությամբ նշեց, թե «որոշ հայերի մոտ գոյություն ունի եւ զարգանում է հաշտվողական վերաբերմունքը, ևրանք համաձայն են Բաքվին տալ տարածքների մի մասը, հանրաքվե անցկացնել է փորձել տեսնել, թե ինչ կստացվի այս ամենից»:

 


Այս թեմայով