Ռուսական օդուժը լրջագույն հարվածներ է հասցրել ԻՊ-ին

A member loyal to the ISIL waves an ISIL flag in RaqqaՈրքան էլ չափազանցված համարվի ռուսական օդուժի հարվածների ազդեցությունն «ԻՊ» դիրքերին, այնուամենայնիվ դրանք նկատելիորեն փոխել են ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում՝ դժվար է ասել հօգուտ ում, քանի որ ռազմական հաջողությունները միշտ չէ, որ ուղեկցվում են հաղթական «գոլը» խփողի քաղաքական-տնտեսական շահերի առաջխաղացմամբ, սակայն ի վնաս «ԻՊ» ահաբեկիչների: Հետևաբար, միայն այն փաստը, որ չարիքի աղբյուր դարձած ահաբեկիչները ծանր կորուստներ են ունենում, նահանջում և պարտություններ կրում, դա արդեն իսկ դրական է:

«IRNA» իրանական գործակալության լրատվության համաձայն՝ իրաքյան կործանիչները լրջագույն հարված են հասցրել «ԻՊ» ահաբեկիչների ավտոշարասյանն Ալ-Անբար նահանգում, որտեղ նրանց առաջնորդները փորձել են հերթական ժողովն անցկացնել: Ըստ այդմ՝ ծանր վիրավորվել է «ԻՊ» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին (նրա ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան), զոհվել են «ԻՊ» քարոզչական քաղաքականության պատասխանատու Ալ-Շիշանին և «ԻՊ» հրամանատար Աբու Սաէդ Ալ-Քարբուլին:

Գրում է արևելագետ Արման Յարալյանը

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով