Ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է հայկական դրամի նկատմամբ

դրամ«Երեկ երևանյան փոխանակման կետերում մեկ ռուբլին գնվում էր 6.7 դրամով և վաճառվում 6.85 դրամով։ Այս տարի նման ցուցանիշ արձանագրվել է փետրվարին և օգոստոսին։

Դրամի նկատմամբ ռուբլու այսպիսի արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ ռուբլին արժեզրկվել է դոլարի նկատմամբ, իսկ դրամը հակառակը՝ արժեվորվել է։ Մանավանդ այս օրերին դրամի նկատմամբ ոուբլու նման արժեզրկումը հարվածելա է արտերկրից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիներին։ Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական հոսքը՝ ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից և ռուսական ռուբլով է։

 Ամեն տարի դեկտեմբերին տրանսֆերտների ծավալները կտրուկ աճում են, և հարյուր հազարավոր հայաստանցիներ իրենց ամանորյա ծախսերը կատարում են հենց տրանսֆերտների շնորհիվ։ Դրամի նկատմամբ ոուբլու արժեզրկումը հանգեցնում է տրանսֆերտներ ստացող քաղաքացիների գնողունակության էական նվազմանը: Երբ ռուսական մեկ ռուբլին էժանանում է մեկ դրամով, դա նշանակում է որ ռուսական ռուբլով տրանսֆերտ ստացող քաղաքացու գնողունակությունը նվազում է մոտ 15 տոկոսով։ Նշենք, որ մեկ ամիս առաջ մեկ ռուսական ռուբլին արժեր մոտ 7.5 դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով