Ռուսական ուժերը դուրս են բերվում Սիրիայից

74 (1)BBC-ն վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը, գրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է տվել Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հիմնական մասի վերատեղաբաշխման մասին:Ըստ աղբյուրի Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուս զինծառայողներն սկսել են ինքնաթիռները նախապատրաստել Ռուսաստան վերադարձին:Ինչպես նշել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից, սիրիական ավիաբազայից ռուսական ինքնաթիռները կվերադառնան հայրենիք օդային էշելոններով՝ ռազմատրանսպորտային ավիացիայի ուղեկցությամբ:

Ի դեպ երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 15-ից Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են:

 


Այս թեմայով