Ռուսական կապիտալը ևս Հայաստանից հեռանում է

Երեւանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ հայտարարել է, թե ՀՀ կառավարության գործադրած ջանքերը նախադրյալներ են ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար: «Եվ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը»,- ասել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ վերջին տարիներին ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը: Եվ սա միանգամայն հասկանալի պատճառներով. Հայաստանը ներդրումների համար այնքան էլ շահեկան երկիր չէ անգամ իր տնտեսական հիմնական գործընկեր ՌԴ-ի համար, որից մեծ կախվածության մեջ է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016թ. ընթացքում ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն 26.2 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել: 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ էլ /տարեկան ցուցանիշները դեռ չեն ամփոփվել ու հրապարակվել/, ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն արտահոսք է եղել՝ 17.1 մլրդ դրամի չափով: Այնպես որ, իրավիճակը մտահոգիչ է, այլ ոչ թե ոգեւորիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով