Ռուսական լրատվամիջոցը Յուրի Վարդանյանի տղայի մասին

Ռուսական РИА Новости գործակալությունն այսօր անդրադարձել է Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի, դատավարությանը:

Գործակալության թղթակիցը գրել է, որ այսօր Կապանի առաջին ատյանի դատարանում քննվում էր Դավիթ Վարդանյանի գործը, ով մեղադրվում է անօրինական կերպով թմրանյութ պահելու և մաքսազերծելու մեջ:

Ըստ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանի մեղադրյալը թմրանյութը ձեռք է բերել Ագարակ քաղաքից  անձնական օգտագործման համար և Դավիթ Վարդանյանն ընդունում է իր մեղքը` թմրադեղ օգտագործելու մասով:

 


Այս թեմայով