Ռուսական ինքնաթիռում ռումբ է եղել

upload-TASS_13105710-pic905-895x505-52924Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները համատեղ գործողություն են իրականացրել արբանյակային համակարգի օգնությամբ՝ ձեռք բերելով ռուսական A321 ուղևորատար ինքնաթիռի ներսում ռումբի մասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բանակցությունները։

 The Times թերթի տվյալներով՝ հետախույզներն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների էլեկտրոնային հաղորդագրություններին հասանելիություն են ստացել։

 Նամակագրությունն ուսումնասիրելու արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ ինքնաթիռ ռումբը մտցրել է ուղևորը կամ ցամաքային ծառայությունների աշխատակիցը, գրում է tvrain.ru-ն։

 Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դադարեցրել են դեպի եգիպտական Շարմ էլ Շեյխ թռիչքներն այն պատճառով, որ հետախուզական ծառայությունները ձեռք են բերել տարածաշրջանում խոշոր ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի գրոհայինների բանակցությունները։

 Նախօրեին մի քանի երկիր և ավիաընկերություններ հայտարարել են դեպի Շարմ էլ Շեյխ կամ Սինայի թերակղզի ավիաչվերթները դադարեցնելու մասին։ Իշխանությունների և ընկերությունների ներկայացուցիչները վախենում են, որ հոկտեմբերի 31-ին «Կոգալիմավիայի» օդանավի կործանման պատճառը կարող էր լինել ինքնաթիռի ներսում իրականացված ահաբեկչությունը։

 


Այս թեմայով