Ռուսական ինքնաթիռը կործանել են իմ հրամանով. Թուրքիայի նախկին վարչապետ

Davutoglu450Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ հենց ինքն է տվել հրամանը, որը կատարելով թուրքական զինված ուժերը անցած տարվա նոյեմբերին կործանել են ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Այդ մասին հայտնել է Hurriyet Daily News-ը:

 Թուրքիայի նախկին վարչապետը նշել է, որ իր հրամանը վերաբերում էր ոչ թե կոնկրետ ինքնաթիռին, այլ Թուրքիայի ընդհանուր օդային տարածքի պաշտպանության ընդհանուր հրահանգ էր: «Մեր երկրում վարչապետը գլխավոր շտաբին է փոխանցում զենքի կիրառման կանոնները՝ գրավոր ձևով: Ես հրամանը տվել եմ հոկտեմբերի 10-ին»,- հայտարարել է Դավութօղլուն:

 Նրա խոսքերով՝ հրամանում ասվում էր, որ Թուրքիայի զինված ուժերը պետք է կործանեն ոչ միայն սիրիական, այլև ցանկացած այլ ինքնաթիռներ, որոնք խախտում են Թուրքիայի օդային տարածքը: Ընդ որում նախկին վարչապետը հայտնել է, որ նման որոշումը կայացվել է ռուսական ինքնաթիռների կողմից բազմաթիվ խախտումներից հետո:

 «Ես կստանձնեի այդ քաղաքական պատասխանատվությունը, անգամ եթե դա տեղի ունենար այսօր»,- հավելել է Դավութօղլուն:

Դիտվել է 367 անգամ
 


Այս թեմայով