Ռուսական զորք է բերվել Հայաստան

Российская-армияՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զինծառայողները ժամանել են Հայաստան՝ «Անխախտելի եղբայրություն- 2015» ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն։

 «Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում «Անխախտելի եղբայրություն- 2015» ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի համատեղ զորավարժությունների նախօրեին Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղարար ջոկատի զինծառայողների համար անցկացվում են մշակութային-ժամանցային միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

 «Անխախտելի եղբայրություն- 2015» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում սեպտեմբերի 30-ից օգոստոսի 4-ը։ Ռուսաստանը կներկայացնի մոտ 100 խաղաղապահ և տասը միավոր ռազմական տեխնիկա:

Դիտվել է 2,857 անգամ
 


Այս թեմայով