Home » ՄԱՄՈՒԼ » Ռուսական զորքերը Ուկրաինայում

Ռուսական զորքերը Ուկրաինայում

zorqԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցից հետո  զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ասել, թե «ինքը վստահ չէ, որ Պուտինը պահպանում է կապը իրականության հետ»: Մերկելն ասել է, թե «Պուտինը գտնվում է ուրիշ աշխարհում»: Երեկ այսպիսի ահասարսուռ բովանդակությամբ լուր է տպագրել «Նյու Յորք Թայմսը»: Ինչպես հայտնի է, շաբաթ երեկոյան ՌԴ նախագահը խորհրդարանի վերին պալատի Դաշնային խորհրդի նիստ է հրավիրել եւ ռուսական զորքերը Ուկրաինայում տեղակայելու թույլտվություն խնդրել: Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Պուտինի առաջարկին եւ երեկ երեկոյի դրությամբ արդեն Ղրիմի թերակղզին ամբողջությամբ գտնվում էր ռուսական զորքերի հսկողության տակ: Ռուսական բանակը շրջափակման մեջ է առել Ուկրաինայի բանակի Ղրիմում գտնվող ստորաբաժանումները: Այս գործողություններին հետեւել է միջազգային հանրության գրեթե միանշանակ բացասական արձագանքը: Մեծ ութնյակի երկրները, այդ թվում Չինաստանը, դատապարտել են Ռուսաստանի գործողությունները եւ սպառնացել Ռուսաստանին հեռացնել Մեծ ութնյակից: Ռուսաստանը գործնականում հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, մի շարք երկրներ հետ են կանչել Մոսկվայում իրենց դեսպաններին: Ուկրաինայի բանակը բերվել է մարտական պատրաստականության, իսկ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է շիզոֆրենիկ եւ ասել, որ թեեւ ինքը 80 տարեկան է, զենք կվերցնի եւ կպաշտպանի իր հայրենիքը:

Երեկ երեկոյան BBC գործակալությունը հաղորդեց, որ Սեւաստոպոլում տեղակայված ռուսական ռազմածովային ուժերի հրամանատարությունը ուլտիմատում է ներկայացրել նույն տարածքում տեղակայված ուկրաինական ռազմածովային ուժերի ստորաբաժանումներին` նրանցից պահանջելով հանձնվել: Այլ լրատվական գործակալություններում տեղեկություններ են շրջանառվում, թե Արեւմուտքը Ռուսաստանին 11 ժամ է տվել զորքերը Ուկրաինայից դուրս բերելու համար: Առայժմ պարզ չէ, թե ինչ կձեռնարկի Արեւմուտքը, եթե ռուսները չկատարեն պահանջը: Ամենահավանական տարբերակը, սակայն, թվում է այն, որ գործի կդրվեն տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եւ կսառեցվեն Արեւմտյան բանկերում գտնվող ռուսական ակտիվները:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 51 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy