Ռուսական զորքերը մտել են Սիրիա

Siria-e1345135198832Սիրիայում իրերի դրությունը կարծես փոխվում է:  Ռուսական էքսպեդիցիոն կորպուսը, հակառակ Մոսկվայի հերքումներին, ափ է իջել Սիրիայում և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ, գրում է«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Բացահայտված մեկնման կետերն են Սևաստոպոլն ու Նովոռոսիյսկը:

Սիրիայի Լաթաքիա քաղաքի շրջակայքում ռուսական զինուժը ռազմական գործողություններ է վարում կառավարական ուժերի կողմից, և այս տեղեկատվությունը տարածել են միանգամից մի քանի աղբյուրներ:

Դիտվել է 844 անգամ
 


Այս թեմայով