Ռուսական զորամասը անցակետեր է տեղակայել Մեղրի համայնքում․ բնակիչները դժգոհ են

Արդեն մի քանի ամիս է ինչ Մեղրիի միջհամայնքային ճանապարհի չորս կետերում  Մեղրիում տեղակայաված ռուսական սահմանապահ զորամասը անցակետեր է տեղակայել:

Նշված կետերով անցնելիս սահմանապահները ստուգում են վարորդների անձագրերը,  գրանցում ավտոմեքենայի համարը, ֆիքսում ավտոմեքենայում գտնվող ուղևորների քանակը:

Նշված ճանապարհին են գտնվում Մեղրիի համայնքի մի քանի գյուղեր, մեծ այգիներ  և մարդիկ իրենց գյուղ հասնելու և գյուղից դուրս գալու համար ստիպված են մի քանի անցակետեր անցնել:

Մեղրեցիները բողոքում են, որ  ուղղակիորեն խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:

Հատկապես վրդովված են տվյալ տարածքների այգետերերը, որոնք իրենց այգի հանելու համար ամեն օր մի քանի անգամ ստիպված են ներկայանալ:

Բնակիչներից մեկը՝ ով չցանկացավ ներկայանալ, Politik.am-ի հետ զրույցում ասաց․«Մենք մեր համայնքում կարծես գաղութում լինենք, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս նվաստացումները: Շուտով սկսվելու է բերքի իրացման շրջանը և բազմաթիվ մթերողներ են գալու, իրավիճակն էլ ավելի է սրվելու, այնպես որ այս հարցը պետք է շուտափույթ լուծել»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքացիներից  նշում է, որ դեռևս մայիսի 18-ին  անձամբ հանդիպել է զորամասի հրամանատարի, նրա  2 տեղակալների և իրավաբանի հետ,  ներկայացրել  հասարակությանը հուզող խնդիրը. հատկապես Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասը տանող ճանապարհի անցակետի մասին, առաջարկեելով խնդիրը մեղմացնելու նպատակով այն տեղափոխել քաղաքի վարչական տարածքից դուրս: Բայց հարցն այդպես էլ լուծում չի ստացել:

Մեղրի համայնքի հետ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի կարողանանք մեկնաբանություն ստանալ խնդրի վերաբերյալ։

Այս թեմայով