Ռուսական բանակի ավիահարվածից հայեր են զոհվել

1973C69A-C110-4C34-BD3C-B56ED9179A44_w640_r1_sՀալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Հայտնի է զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված Վերա Կիրակոսյան-Կենտիմյանը և նրա որդին՝ 1985թ. ծնված Հարություն Կենտիմյանը: Վիրավորվել է Դավիթ Տեր-Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ օրերս հարձակվել էին Հալեպից հարավ ապստամբների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի կառավարամետ աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ ռազմական գործողությունը սկսվել է Հալեպ նահանգի հարավի գյուղական տեղանքում։ Գրոհայինների հետ սիրիական բանակի ծանր ընդհարումներ են տեղի ունեցել Հալեպ քաղաքից 12 կմ հարավ։

Դիտվել է 248 անգամ
 


Այս թեմայով