Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս, գիշերը գազային գրոհ է լինելու». Վ. Ավետիսյան

«Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս, գիշերը գազային գրոհ է լինելու». Վ. Ավետիսյան

 

87032

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի. «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից:

Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից:

Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ինքնիշխանություն:Հայ ժողովրդը պետք է ոտքի կանգնի ոչ միայն Ս. Սարգսյանին հեռացնելու, այլ իր ինքնիշխանությանը տեր կանգնելու համար:

Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել հանուն ազատության եւ անկախության: Սա ներքին եւ արտաքին Սարդապատ է միաժամանակ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Դիտվել է 6,587 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy