Ռումբ նախագահական նստավայրի դիմաց

1385967626,4991Այս պահին Բաղրամյան պողոտայում խուճապ է:Hraparak.am-ի թղթակիցը Նախագահականի մոտից հայտնում է, որ Բաղրամյան պողոտայի այդ հատվածից տարհանում են բոլոր մարդկանց: Այնտեղ են ԱԻՆ բազմաթիվ փրկարարներ և հարյուրից ավելի ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ: ԱԻՆ փրկարարները մեր թղթակցին հայտնել են, որ ահազանգ են ստացել, որ Բաղրամյան մետրոյի տարածքում ռումբ է տեղադրված:

Լրացված․ԱԻՆ նախարարություն

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 234 անգամ
 


Այս թեմայով