Home » ՄԱՄՈՒԼ » Ռուբլին փլուզվում է

Ռուբլին փլուզվում է

ռւբՌուսաստանում աննախադեպ ֆինանսական ճգնաժամ է սկսվել: Միայն երեկվա ընթացքում ռուսական արժեթղթերը արժեզրկվել են 13 տոկոսով: Իսկ մեկ դոլարի գինը հասել է 37 ռուբլու, ինչը այդ արժույթի պատմական ամենացածր ցուցանիշն է:

Երեկ ՌԴ կենտրոնական բանկը մոտ 10 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել ռուբլու փլուզումը կանխելու նպատակով: Նման ծավալների ինտերվենցիա ԿԲ-ն դեռ երբեք չէր իրականացրել: Ռուսաստանում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակը ուղղակի ազդեցություն կարող է թողնել ՀՀ տնտեսության վրա: Դա առաջին հերթին կդրսեւորվի ՌԴ-ից մուտք գործող մասնավոր տրանսֆերտների նվազման տեսքով:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 270 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy