Ռուբլին ավելի շահավետ կլինի

գյուղ

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունավետությունը կարելի է որոշել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի հետագա իրականացմամբ։
Խոսելով այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելոռուսում ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ընթացքում առաջարկել էր միջպետական գործարքների ժամանակ անցնել ռուսական ռուբլու գործածմանը, Բադեյանն ասաց.«Գաղափարախոսությունը ընդունելի է։ Այժմ հաշվարկային դարձնել ռուբլին՝ մեզ համար ավելի շահավետ կլինի»։
Ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը հերթական, սպասվող և շարունակական բնույթ կրող հանդիպումների դրվագ է.«Նման հանդիպումները ավելի բազմաբովանդակ բնույթ ունեն և չի կարելի դա կապել միայն սահմանային լարվածության հետ»,-ասաց տիկին Ալավերդյանը։
Նա կարծում է, որ անձնական շահը պահպանելով չպետք է որևէ մեկի հետ խզել հարաբերությունները.«Սահմանային լարվածության ժամանակ էլ հույսը դնել միայն սեփական ռազմական և դիվանագիտական կարողությունների վրա»,-Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով