Ռուբիկ Հակոբյանը դրվատել է Արարատ Զուրաբյանին

231869041396330119«Հրապարակ»-ը գրում է. «Ուրբաթ օրը Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ներկա էր նաև վերածնված ՀՀՇ-ի ղեկավար Արարատ Զուրաբյանը, ով եկել էր հատկապես քննադատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկելը: Բայց այնպես է ստացվել, որ այս թեմայի շուրջ ելույթ ունեցող Արմեն Մարտիրոսյանը շատ պաթետիկ ու խրոխտ ասել է այն, ինչ պետք է ասեր ընդդիմադիր Արարատ Զուրաբյանը: Վերջինս էլ, ժառանգականներով շրջապատված, մասնավորապես պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին թևանցուկ, մի խումբ քաղաքացիների ներկայությամբ կես կատակ-կես լուրջ նեղսրտել է, թե՝ Արմեն, ելույթս ասեցիր, ես ի՞նչ ասեմ:

Մեր թղթակցի դիտարկմանը՝ Դուք էլ կառավարությանը, Տիգրան Սարգսյանին քննադատեք, արդիական թեմա է, Զուրաբյանը խոցվել է ու «ֆոլկլորով» արտահայտվել. Տիգրան Սարգսյանի էլ…, կառավարության էլ…., հանգստացա՞ր, ազիզ ջան: Սա հատկապես ոգևորել է Ռուբիկ Հակոբյանին, ով դրվատել է Զուրաբյանին «տղամարդկային արարքի» համար, թե՝ լավ ասեցիր, ուժեղ ասեցիր:

Նկատենք, որ և Արարատ Զուրաբյանը, և Ռուբիկ Հակոբյանը բավական մտերիմ հարաբերություններ ունեն Տիգրան Սարգսյանի հետ, և գաղտնիք չէ, որ պարբերաբար հայտնվում են նույն սեղանների շուրջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով