Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նախագահ

ruben-vardanyan«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական կուլիսների մի որոշ հատվածում «մե անհանգստություն, մե տագնապ» է տիրում Ռուբեն Վարդանյանի ներկայացրած մի քանի «լայնամասշտաբ» հայտերի առնչությամբ.

Նախ` «Ավրորան», որպես միջազգային կարգի միջոցառում, սակայն «կուլիսներին» ավելի մեծ անհանգստություն են պատճառել Վարդանյանի բարձրաձայնումները` պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու եւ «ատամնաբույժն արեւելյանի» մասին մտքերը, ըստ որի` ինչպե՞ս կարող է ատամնաբույժը Հայաստանում երկու ամսում ավիաուղիներ բացել:

Եվ քանի որ Հայաստանում ոչ միայն «ատամնաբույժը», այլև համայնքն է զորավոր՝ «համայնքը նրան չի ներում» և փորձում է հասկանալ, թե որտեղից են գալիս Վարդանյանի «քամիները». Սերժ Սարգսյա՞նն է խաղը փոխում, Ռուսաստա՞նն է Արա Աբրահամյանի փոխարեն նոր խաղացող մտցնում, երկուսը միասի՞ն, թե՞ պարզապես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է դրա ետևում կանգնած` իր մտերիմ Ռուբեն Վարդանյանի միջոցով: Չմոռանանք նաև, որ տևական ժամանակ է, ինչ ՖԲ-ում «Ռ. Վարդանյան` ՀՀ նախագահ» էջն է գործում, ու հիմա իշխանական կուլիսավորներն իրենց ողջ արսենալը բերել են թիվ մեկ պատրաստության վիճակի, նախ` հասկանալու այդ դիլեման, ապաեւ` ամեն ինչ անելու, որպեսզի էմոցիոնալ Վարդանյանը զզվի, հեռանա, «չխառնի» իրենց խաղաքարտերը:

Դիտվել է 12,798 անգամ
 


Այս թեմայով