Home » ՄԱՄՈՒԼ » Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հեռակա «կարգով» փոխհրաձգություն է սկսվել

Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հեռակա «կարգով» փոխհրաձգություն է սկսվել

SjBhEpjbA9NiW3pej4Qh_tn«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հեռակա «կարգով» կրկին փոխհրաձգություն է սկսվել։ Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքը չի ցանկանում մեկնաբանել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը. «Վոյելբոլի ֆեդերացիան ի՞նչ կառույց է, որ մեկնաբանեմ»։ Իսկ Գ. Ծառուկյանն էլ, իր սովորության համաձայն, օգտագործել է իր «լծակները»՝ Հայրապետյանին «արժանավայել» պատասխան տալու համար։ Ռ. Հայրապետյանը, կարծես չբավարարվելով Գ. Ծառուկյանին «նսեմացնելու» իր բուռն գործունեությամբ կրկին ԲՀԿ առաջնորդի դեմ է խոսել. «Երբ Աբովյան փողոցում կառուցում էին այն մեծ բարձրահարկը, ինչո՞ւ ոչ ոքդ ձայն չհանեցիք»։ Բոլորն են հիշում, որ նշված շենքը կառուցել է Գ. Ծառուկյանը։ Եվ ահա Ծառուկյանի փոխարեն Ռ. Հայրապետյանի «տեղը» փորձել է ցույց տալ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ սուր քննադատության ենթարկելով նրան։ «Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց։ Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն, ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում, ավելի քան մտահոգիչ է»: Թերթը հիշեցնում է նաև, որ 2009թ., երբ Բուրսեյում Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, լրագրողների հարցին, թե ինչու չէր գնացել ֆուտբոլային այդ խաղին, Գ. Ծառուկյանը պատասխանել էր, թե ինքը գնում է միայն պյն դեպքում, երբ վստահ է հաղթանակին։ Այդ հայտարարությունից հետո լարվել էին Ծառուկյանի և Հայրապետյանի փոխհարաբերությունները, և իրավիճակը հարթվեց Հայրապետյանի ներողությամբ։ Տեսնենք, թե ինչով կավարտվի այս փուլը»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy