Ռուբեն Հայրապետյանին այս անգամ չեն ների

129Ռուբեն Հայրապետյանի հարցը այս անգամ լուրջ է դրված: Հայաստան-Ալբանիա խայտառակ հանդիպման «խմորը» դեռ շատ ջուր է տանելու: Միջազգային մամուլում լուրեր տարածվեցին, որ հայկական կողմը վաճառել է իր խաղը, որպեսի Ալբանիան հնարավորություն ստանա մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:

ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ հետաքննություն է սկսել և դատելով տարածվող լուրերից կարող էինք փաստել, որ այդ հետաքննության արդյունքները չեն ուշանա ու Ռուբեն Հայրապետյանի մութ գործարքների մասին նոր տեղեկություններ կստանանք: Սակայն Ռուբեն Հայրապետյանին կարծես հաջողվել է պայմանավորվել ՈՒԵՖԱ-ի ղեկավարների հետ և օրերս տարածվեց տեղեկատվություն, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղի վերաբերյալ։ inserbia.info-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է Vecernje Novosti-ին՝ պատասխանելով սերբական թերթի հարցմանը։

Ռուբեն Հայրապետյանին սակայն չի հաջողվում Հայաստանում իր խնդիրները լուծել: Օրերս Գլխավոր Դատախազությունից հայտնեցին, որ տարածվող լուրերը ստուգվում են.«Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցների տարածած հրապարակումները, իբր Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, այսպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու»,-նշված էր տարածված հաղորդագությունում։ Հիմա պետք է սպասել, թե որքան խորը կուսումնասիրեն այս գործը Հայաստանում, թե սա էլ կլինի հերթական «թոզ փչոցին»:

Դիտվել է 1,379 անգամ
 


Այս թեմայով