Home » ՄԱՄՈՒԼ » Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել

Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել

ռուբեն««Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքով հարցաքննվել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առևանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։ Արսեն Ավետիսյանը մասամբ է ցուցմունք տվել, քանի որ նրա քիթը «գիպսի» մեջ է, դեռ չի կարողանում հստակ խոսել, քիչ բան է պատմել իրավապահներրն։

Փոխարենը, երկար և հանգամանալից ցուցմունք է տվել նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը։ Նա եղել է Ջերմուկում, Արսեն Ավետիսյանի եղբորից է իմացել դեպքի մասին և անմիջապես ահազանգել է ոստիկանություն, լրատվամիջոցներին։ Դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար։ Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի, թե ոչ, ինչ հոդվածով, և ովքեր կանցնեն գործով՝ միայն թիկնապահները, թե նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս հարցով քաղաքական որոշում երեկվա դրությամբ դեռ չի կայացվել, սակայն երկար սպասել չեն տա՝ առաջիկայում հստակություն կմտցվի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 210 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy