Ռուբեն Հայրապետյանը վրեժ է լուծում

12325285_1148163155216541_315649261_nՕրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի:

«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:

Այս հարցազրույցից հետո բազմաթիվ քննարկումներ և քննադատություններ եղան: Ռուբեն Հայրապետյանի որոշումը ֆուտբոլասերները և մասնագետները սխալ և անհիմն որակեցին:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները Ռուբեն Հայրապետյանը անձնական թշնամանք է ունեցել այս ֆուտբոլիստների հետ և հենց այդ թշնամանքն է եղել այս պատմության հիմքում:

Ամիսներ առաջ Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը ,Հրայր Մկոյանը ու Կառլեն Մկրտչյանը անդրադարձել էին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին: Իրենց այս հայտարարությամբ ֆուտբոլիստները դեմ դուրս եկան Ռուբեն Հայրապետյանին և նրա ֆուտբոլային դիկտատուրային: Ռուբեն Հայրապետյանի դեմ նախաձեռնված ստորագրահավաքի կազմակերպիչները Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովն էին: Ահա սա է իրականությունը, որի համար Ռուբեն Հայրապետյանը որոշել է պատժել ֆուտբոլիստներին:

Դիտվել է 530 անգամ
 


Այս թեմայով