Ռուբեն Հայրապետյանը վաճառեց իր բիզնեսներից մեկը

ռուբենԱյսօր հայտնի դարձավ, որ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկ»ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

«Արարատբանկ»ԲԲԸ-ն և «Զարգացման հայկական Բանկլ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի  «Արարատբանկ»ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

Հայտնի է, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Վերջին շրջանում մամուլում հաճախակի են շրջանառվում լուրեր, որ Ռուբեն Հայրապետյանը վաճառում է իր բիզնեսները և պատրաստվում է հեռանալ Հայաստանից:

Այս պահին դժվար է ասել, որ բանկի վաճառքը կապ ունի տարածվող լուրերի հետ, քանի որ շատ հավանական կարող է լինել այն, որ սա սովորական խոշորացման պրոցես է և Հայրապետյանը իր մասնաբաժինն է ունենալու «Արարատբանկ»ԲԲԸ-ում:

Դիտվել է 2,586 անգամ
 


Այս թեմայով