Ռուբեն Հայրապետյանը հեռանում է. ՀՖՖ-ն կղեկավարի նրա որդին

rub1Հայաստանի և Ռումինիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումից հետո հստակորեն պարզ դարձավ, որը հայկական ֆուտբոլը կործանման եզրին է: Եթե տարիներ առաջ մեծ հույսեր էինք կապում մեր հավաքականի հետ, ապա հիմա հավաքականը հայտնվել է 90-ականների մակարդակին: Ֆուտբոլասերները և ոլորտի մասնագետները հավաքականի  ծայրահեղ վատ ելույթները կապում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձի հետ:

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի հավաքականում առանց նրա որևէ տեղաշարժ չի կարող կատարվել, իսկ հանուն նրա քմահաճույքի հավաքականից կարող են դուրս մնալ լավագույն խաղացողները:

Politik.am-ի տեղեկություններով Ռուբեն Հայրապետյանը ստիպված է հրաժարական տալ: Առաջին հերթին իհարկե հանրային դժգոհությունն է, ինչպես նաև նրա առողջական խնդիրները, որոնք նրան թույլ չեն տալիս շարունակել ղեկավարել ՀՖՖ-ն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում պաշտոնը թողնել պատահական մարդու: Նա նպատակ ունի ՀՖՖ նախագահ դարձնել իր որդուն, սակայն որպեսզի  տպավորություն չստեղծվի, թե  ՀՖՖ-ն ժառագնաբար տրված է Հայրապետյաններին, նա իր հրաժարականից հետո ՀՖՖ նախագահ կնշանակի միջանկյալ և թույլ մի անձի, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնը կստանձնի Հայրապետյանի որդին:

Դիտվել է 2,094 անգամ
 


Այս թեմայով