Ռուբեն Հայրապետյանը կարող է սպանել

c1bbbf55089a8109ad30d0b5eefcdffdՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ ուշադրության պատճառը որևէ հանրօգուտ աշխատանքը չէ: Այս անգամ էլ նրա անունը կապվում է հանցագործության և մարդ ծեծելու հետ: Տարիներ առաջ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով, որպես մեղադրյալ ներգրավվեցին միայն սույն անձնավորության թիկնապահները և ամեն ինչ արվեց այնպես, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը, որպես մեղադրյալ չներգրավվի: Այդ անգամ ամեն ինչ հարթ ընդացավ, սակայն նույնը չի կարելի ասել գործարար Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործի մասին: Ի ուրախություն բոլորի, այս անգամ Ռուբեն Հայրապետյանի զոհը կենդանի է և արդեն իսկ իր հայտարարություններում նշում է, որ Ռուբեն Հայրապետյանն է հրահանգել իրեն ծեծել և Ռուբեն Հայրապետյանը գտնվել է դեպքի վայրում: Այս անգամ Ռուբեն Հայրապետյանին դժվար կլինի հայտարարել, թե ինքը կապ չունի և իր թիկնապահները ինքնագործունեությամբ են զբաղվել: Սակայն չպետք է բացառել, որ իշխանությունները ոչինչ էլ չեն անի և այս հարցն էլ կփակեն ի օգուտ ՀՖՖ նախագահի:

Մի բան հստակ է, եթե այս անգամ էլ Ռուբեն Հայրապետյանը քրեական պատասխանատվության չենթարկվի, ապա նրան իրավունք է տված և նա կարող է սպանել: Սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ և ատպատժելի Ռուբեն Հայրապետյանի ու Սուրիկ Խաչատրյանի կողքին կավելանան նոր անպատժելիներ:

Դիտվել է 513 անգամ
 


Այս թեմայով