Ռուբեն Հայրապետյանը առողջացել է և պատրաստվում է եկեղեցի կառուցել

Նախորդ տարի Politik.am-ը գրել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առողջական խնդիրներ ունի: Մամուլում տարբեր ժամանակներ հրապարակվեցին նաև տեղեկություններ, որ Հայրապետյանը առողջական խնդիրների պատճառով վաճառում է իր բիզնեսը ու անգամ կարող է թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Հայրապետյանը մի քանի անգամ բուժման նպատակով այցելել է Գերմանիայի Դաշնություն: Ի վերջո Հայրապետյանին հաջողվել է բուժվել և նա արդեն լիարժեք վերադարձել է իր աշխատանքին: Խոսակցություններ կան, որ առողջացումից հետո Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է եկեղեցի կառուցել Երևանում, իր տան մոտակայքում, որպես երախտագիտության նշան:

 


Այս թեմայով