Ռոբսոնը տեղյակ չէ, որ պաշտոնանկ է արվել

Ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, որը կրում է ՀՀ դիվանագիտական անձնագիր և վերջին տարիներին աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում, օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկին սենսացիոն հայտարարություն է արել: Նա հայտարարել է, որ չի ցանկանում  ԱՄՆ պետությունը տեսնել անգամ քարտեզի վրա: Նույն հարցազրույցի ընթացքում ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը ասում է, որ ինքը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է:

Խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Մենք գրավոր հարցմամբ փորձեցինք ճշտել, արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Թաթուլյանի այն պնդումը, որ նա հանդիսանում է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը: Եվ, եթե հանդիսանում է՝ համաձայն է ԱԳՆ-ն Թաթուլյանի ԱՄՆ-ին վերաբերվող հայտարարության հետ:

Մեր հարցման ի պատասխան Տիգրան Բալայանը պատասխանել է. «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»-նշում է ԱԳՆ մամուլի խոսնակ Բալայանը։

Փաստորեն ստացվում է, որ Ռուբեն Թաթուլյանը տեղյակ չէ, որ այլևս չի հանդիսանում ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

Այս թեմայով