Ռուբեն Գևորգյանը մեկ անգամ ևս կարևորեց ռազմական ամուր ոգու առկայությունը

14022352_1157062161030626_4253548226532291316_nՇարունակում ենք մեր այցելություններն ու աշխատանքային հանդիպումները «Երդվյալ ազատամարտիկների միության» մարզային տարածքային ստորաբաժանումներով:
Այցելեցինք Տավուշի մարզի Բերդ քաղաք, որտեղ կազմակերպվել էր ԵԱՄ մարզային ընդլայնված հերթական նիստը:
Ներկա էին տարածքային կառույցների շուրջ հինգ հարյուր պատվիրակներ: Ինչպես նախատեսված էր նիստի օրակարգով, քննարկվեց «Երդվյալ ազատամարտիկների միության» ընթացիկ գործունեությունը, մարզում կատարված միության ծավալուն աշխատանքները:
ԵԱՄ ղեկավար-հրամանատար Ռուբեն Գևորգյանը մեկ անգամ ևս կարևորեց ռազմական ամուր ոգու առկայությունն ու երիտասարդ սերնդին փորձն ու գիտելիքները փոխանցելու միության պատրաստակամությունն ու դրա անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին կազմակերպվեց պարգևատրման հատուկ արարողություն, որի ընթացքում միության մի քանի տասնյակ անդամներ պարգևատրվեցին ԵԱՄ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Ինքս շատ եմ կարևորում մարզային նմանօրինակ այցելությունները, որոնց ընթացքում ևս մեկ անգամ համոզվում ենք, որ մեր տղաների մարտական ոգին բարձր է քան երբևէ և ինչպես ապրիլյան դեպքերն ապացուցեցին, նրանք պատրաստ են ցանկացած պահի մեկնել առաջնագից:
Չափազանց կարևոր է նաև ԵԱՄ այն գործելավոճը, որով երիտասարդ սերնդին ծանոթացվում են հայրենի սահմանները պաշտպանելու մի շարք հմտություններին, որոնք ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել թշնամուն սանձելու համար:

Գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը

Դիտվել է 123 անգամ
 


Այս թեմայով