«Ռոսիա մոլի» բացմանը նախագահը կժամանաի մետրոյով

Սերժ-սարգսյան«Տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա մոլի» բացման օրը հայտնի է։ Աշխատանքները գրեթե ավարտվել են, այժմ մի քանի կոսմետիկ հարցեր են լուծվում, որոշ խանութներ արդեն ապրանքներ են բերել, որոշները գովազդային վահանակներն են փակցնում, մի խոսքով՝ եռուն աշխատանքային շրջան է։ Սուքիասյանները որոշել են «Ռոսիա մոլը» բացել մարտի 4-ին, իսկ կարմիր ժապավենը կտրելու է անձամբ երկրի նախագահը՝ ՍԵրժ Սարգսյանը։ Մի հետաքրքիր «նյուանս» եւս. մեր տեղեկություններով, «մոլի» բացմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով։ Սերժ Սարգսյանը «Մարշալ Բաղրամ– յան» կայարանից մետրո կնստի եւ կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում՝ այդկերպ նաեւ ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։ Նշենք, որ Սուքիասյանների կենտրոնի առավելություններից մեկը լինելու է մանկական զվարճան– քային կենտրոնը, որտեղ մայրիկները կարող են իրենց երեխաներին թողնել ու զբաղվել գնումներով, եւ որտեղ երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ թանկ խաղեր ու հարմարություններ կան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով