Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:

Միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են, որոնց հետ է մեծացել արձակագիրն ու որոնց պատմությունները ևս իրական են և հոգեհարազատ շատերին:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի առթիվ արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ռոլանդ Շառոյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու կարևոր այս օրն իր կողքին լինելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Այս թեմայով