Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել ընդդեմ ԱրթուրՎանեցյանի՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում ու հրապարակայնորեն հերքում։

Այս թեմայով