Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր որոշեց երկու ամսով երկարաձգել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նման միջնորդությամբ դատարան էր դիմել Հատուկ քննչական ծառայությունը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարեց կալանավորելու միջնորդությունը, մերժեց գրավի միջնորդությունը.«Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հավանականությունը, այսինքն՝ միակ հիմքն ըստ էության այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է  գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը: Եվ դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով: Բայց կալանքը երկարացվում է: Պարոն Քոչարյանը նիստին ներկա էր, բացասական էր արձագանqը, քանի որ ակնկալվում էր այլ արդյունք, բայց շատ հանգիստ էր»: Ըստ Օրբելյանի՝ դատական ակտը կբողոքարկեն:

Այս թեմայով